Բաքուն պատրաստ է համաձայնագիր ստորագրել Երևանի հետ Ռուսաստանի տարածքում, Երևանի դիրքորոշումն անհայտ է, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին 2023 թվականի ամփոփման ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրորվը։
«Փաստ է, որ արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը (Հայաստանի և Ադրբեջանի) ստորագրվի իրենց տարածքում։ Փաստ է, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, ջանքեր են գործադրվում վերջ դնելու հակամարտությանը։ Բոլոր հարցերի լուծման համար փոխգործակցության համակարգերի ստեղծումը նույնպես փաստ է, ես չգիտեմ, թե որքանով է դրան պատրաստ Երևանը, թեև համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- հրավիրված ասուլիսում ասել է Լավրովը։
Մանրամասները՝ տեսանյութում։