ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 17-ին բաժին է ներկայացել 31-ամյա Հրաչյա Ա.-ն, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: