Լուսանկարը՝ Armenpress-ի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 27-րդ կետը՝
Երվանդ Էլիբեկյանին ազատել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»:
Էլիբեկյանն այդ պաշտոնում նշանակվել է 2020-ի օգոստոսին։