Կհիմնվի քաղաքային անտառ-այգի

2023թ. նոյեմբերի 27-ին Ասիական զարգացման բանկի հետ ստորագրվել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի շրջանակներում նախատեսվում է կառուցել Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ճանապարհի կառուցումը շատ կարևոր է մեկ այլ, ավելի մեծ նախագծի տեսանկյունից։

«Դա նորագյուղի և հարակից տարածքների նոր թաղամասի կառուցման նախագիծն է, որի վերաբերյալ արդեն մի քանի օտարերկրյա հայտնի ճարտարապետների հետ քննարկումներ ենք իրականացնում։ Շատ կարևոր է, որ այս ճանապարհի կառուցումն իրականացնում ենք կառավարության աջակցությամբ»,-նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել