Երևանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի, 12-ի, 15-ի և 17-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

  • Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
  • Մամիկոն Մարտիրոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:
  • Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ Լեռնիկ Ստեփանյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:
  • Երևանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Էդգար Պողոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Արթուր Մարտոյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  • Անդրանիկ Ալեքյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Սմբատ Մովսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Կարեն Զոհրաբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2024 թվականի հունվարի 22-ից:
  • Թիվ 1 կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Տիգրան Առաքելյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Դավիթ Թովմասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Էլեն Ծատուրյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Էռնա Խաչինյանը փոխադրվել է Վայոց ձորի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Մացակ Փանոսյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել