Գորիսում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Գորիսում հարևանների միջև դանակահարություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հունվարի 13-ին Գորիսում 41-ամյա կինը հաղորդում է ներկայացրել ու հայտնել, որ 60-ամյա ամուսնու և 51-ամյա հարևանի միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։

Կնոջ խոսքով՝ վիճաբանությունը սկսվել է իրենց տանն անձնական հարցերի շուրջ, ապա հարևանը հեռացել է։ Քիչ հետո պարզաբանումներ անելու նպատակով ամուսինները գնացել են 51-ամյա հարևանի տուն, որտեղ նա փորձել է դանակով հարվածել ամուսնուն, իսկ երբ կինը միջամտել է, վնասվել է դաստակը:

Րոպեներ անց 51-ամյա տղամարդը դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել 60-ամյա տանտիրոջ հետ, ապա դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին:

60-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքով: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Գորիս քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել