ՀԾԿՀ-ն չթույլատրեց «Մոբիլնիե Տելեսիստեմի» ընկերությանը գնել «ՄՏՍ Հայաստան» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում մերժեց «ՄՏՍ Հայաստան» ընկերության հայտը, որով նախատեսվում էր ընկերության անուղղակի բաժնետեր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ՀԲԸ-ի (ՄՏՍ) կողմից ընկերության անմիջական բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի ձեռքբերումը։

Որոշման համար հիմք է հանդիսացել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եզրակացությունը, որով գործարքը մերժվում է, քանի որ ավելի վաղ ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի մեկ այլ հայտին։

Դրանով ՀԾԿՀ-ն հաստատել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել