Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգողին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուին:

Վարչապետը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ԱՄՆ վարչակազմի հետ սերտ համագործակցությունն ու դրա շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակակառուպցիոն քաղաքականությունը և բարեփոխումների օրակարգի առաջմղումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է և գործադիրը հետևողականորեն շարժվում է հակակառուպցիոն մեխանիզմների զարգացման և ինստիտուտների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է գործընկեր պետությունների հետ ծրագրերի հետագա իրականացումը, ակտիվ գործակցությունը, փորձի փոխանակությունն ու կարողությունների զարգացումը:

Ռիչարդ Նեֆյուն նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ոլորտում բարեփոխումների արդյունավետ իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարում: Պետքարտուղարության կոռուպցիոյի դեմ գլոբալ պայքարի համակարգողի խոսքով՝ ԱՄՆ բարձր է գնահատում վերոնշյալ ուղղություններով ՀՀ կառավարության իրականացրած քայլերը: Ռիչարդ Նեֆյուն հավելել է, որ երևանյան այցի շրջանակում արդյունավետ քննարկումներ է ունեցել հայ գործընկերների հետ՝ հետագա փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև թվայնացման գործընթացում, ինչպես նաև այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել