Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում էթնիկ զտումների գագաթնակետն էին։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ՝ X միկրոբլոգում։
«34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը փախստական դարձան»,– ասված է հայտարարությունում։
ՀՀ ԱԳՆ–ն հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին և ընդգծել նման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը: