Երեք օր առաջ 13 կգ թմրանյութ ենք հայտնաբերել․ ՆԳ նախարար

13 կգ թմրանյութ ենք հայտնաբերել, որից  5 կգ-ը կրիստալ, հերոին, ափիոն ու հաշիշ տեսակի թմրանյութեր էին։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ խոսելով թմրամիջոցների մասին պայքարից։

«Բացահայտման դեպքեր շատ կան, բայց հիմնականում բուսական ծագում ունեցող թմրամիջոցների՝ մաիխուանա տեսակի։ Դա հիմնականում տարածված է Երևան քաղաքում և մոտակա մարզերում»,- ասել է նախարարը։

Վահե Ղազարյանը նշեց, որ թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարութուն են մշակում։ Հիշեցրեց, որ 2022թ․-ին  քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում բացվել է համացանցի միջոցով թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի բաժին։

«Ունենք բավական արդյունավետ աշխատանք, և մենք նախատեսում ենք այս բաժինը դարձնել վարչություն»,- հավելեց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել