«Իմ հովանավորը բացառապես ՀՀ-ն է, հուսով եմ՝ վերջին անգամ ենք անդրադառնում այս թեմային»․ Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվելու մասին

Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ իմ բոլոր տեղակալների հետ, շատ ջերմ, աշխատանքային հարաբերությունների մեջ եմ տիկին Արփինե Սարգսյանի հետ։ Այս մասին Ներքին գործերի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով լուրերին, թե փոխնախարարը «աչք ունի» նախարարի աթոռի վրա։

«Նման բան չկա։ Մի բան էլ․ ոչ մեկիս համար սա հավերժ չի։ Մի օր եկել ենք, մի օր էլ գնալու ենք»,-նշեց նախարարը։

Լուրերին անդրադարձավ նաև Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ նշված տեղեկությունները բամբասանքներ են, իրականության հետ որևէ աղերս չունեն։

«Մարդկանց դուր չի գալիս, որ նախարարը և փոխնախարարը կարող են նման լավ, դրական և ջերմ հարաբերություններ ունենալ։ Տարբեր մտքեր են արտահայտվում նաև հովանավորության հետ կապված։ Այս մասով ևս ուզում եմ արձանագրենք, որ ես ՀՀ քաղաքացի եմ և իմ հովանավորը բացառապես ՀՀ-ն է»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել