Արմավիր համայնքի ավագանին միաձայն քվեարկությամբ համայնքի ղեկավար ընտրեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Վարշամ Սարգսյանին: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։
«Շնորհավորում եմ պարոն Սարգսյանին Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով:
Վստահ եմ, Արմավիր համայնքը շարունակական զարգացում կունենա պարոն Սարգսյանի գլխավորությամբ»,-նշել է նա: