Միքայել Համբարձումյանի համակարգմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով մատուցվելու են իրավաբանական ծառայություններ

ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը․

«ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համբարձումյանի (Արտոնագիր № 3091) համակարգմամբ հանրապետությունում բարձր հեղինակություն վայելող իրավաբանների կողմից մատուցվելու են քրեական, քաղաքացիական, վարչական, ֆինանսական ոլորտներում իրավաբանական ծառայություններ:

Օպերատիվ աշխատանքի մեծ փորձ ունեցող մեր մյուս գործընկերների կողմից գեներալ-լեյտենանտներ Հրանտ Եպիսկոպոսյանի և Վրեժ Արզումանյանի համակարգմամբ տրամադրվելու է նաև օպերատիվ, անվտանգային խնդիրներին առնչվող խորհրդատվություն:

Առանձնակի աշխատանք է տարվելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, շահագրգիռ մասնագիտական շրջանակների հետ նախաձեռնվելու է ոլորտի հանրային քաղաքականության բարեփոխման գործընթաց:

Հարկ է ընդգծել, որ մեր գործունեության ընթացքում կիրառվելու է «Գաբրիելյան ընդ Փարթներս դետեկտիվ բյուրո» ՍՊ ընկերության հետ ստորագրված հուշագրի շրջանակներում առկա գործիքակազմը, որը թույլ է տալու գործող օրենսդրության սահմաններում լուծելի դարձնել հետևյալ խնդիրները`

• ՀՀ-ում և արտերկրում ֆիզիկական և իրավաբանական անձանց որոնում, նրանց վերաբերյալ տեղեկատվության ստուգում և տեղեկատվության ներկայացում,

• ՀՀ-ում և արտերկրում փնտրվող գույքի ակտիվների որոնում,

• բիզնեսում նորագույն անվտանգային տեխնոլոգիաների և մոտեցումների ներդրում, տեղեկատվական արտահոսքի և ֆինանսական զեղծարարությունների գծով խորհրդատվությունների տրամադրում:

Ուժեղ, բանիմաց, թիմային աշխատանք իրականացնելու համար համագործակցության ենք հրավիրում քննչական և օպերատիվ աշխատանքի փորձառություն ունեցող, պահեստազորում գտնվող ԱԱԾ, ինչպես նաև իրավապահ համակարգի մեր մյուս գործընկերներին:

Փաստաբանական ծառայությունների, ինչպես նաև նման խորհրդատվության անհրաժեշտություն ունեցող անձինք կարող են դիմել մեզ (հասցե` Փ. Բուզանդի 3/1, հեռ.՝ (+ 374) 94 960 330): Կոնֆիդենցիալությունը երաշխավորում ենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել