Առաջարկում են` օրը 20 րոպե աշխատել ու վաստակել 100 հազարից մինչև մեկ միլիոն դրամ. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նոր խաբեության մասին է զգուշացնում։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի հատ նոր խաբեություն կա։ Առաջարկում են` օրը 20 րոպե աշխատել ու վաստկել 100 հազարից մինչև մեկ միլիոն դրամ։ Մտածեցի, որ այնքան ակնհայտ է, որ անդրադառնալու իմաստ էլ չկա։ Բայց, որ մի հիսուն հոգի հարցնում են՝ կարող է իրակա՞ն է։ Որոշեցի գրել․ իհարկե իրական է։ Պարզապես զգուշացնեմ, որ կարող է շաբաթը մեկ էլ կես կիլո ոսկի պրեմիա տան։ Զգոն եղեք»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել