Թենիսի «Արարատ» ակումբն անպայմանորեն կվերակառուցվի այլ տարածքում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սիրելի երևանցիներ,
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը բարեկարգելու համար հանգստի գոտին կազատվի տարածքում առկա տարատեսակ ռեստորաններից ու սրճարաններից, որի հիմնական նպատակը նորարարական լուծումներով կանաչ հանրային տարածք ստանալն է:
Թենիսի «Արարատ» ակումբն անպայմանորեն կվերակառուցվի այլ տարածքում. այն կշարունակի գործել և հասանելի կլինի թենիսի սիրահարների համար:
Սա ևս մեկ քայլ է, որպեսզի Երևանում կանաչ տարածքները դառնան հասանելի և վերադարձվեն երևանցիներին»,-նշել է նա: