Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը խորհրդարանում ներկայացրեց իր հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։
Օրենսդրական փաթեթով ակնկալվում է Հայաստանում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը․ «Կառավարության գործընկերներից ստացել ենք մի քանի առաջարկներ, առաջարկներ ունեցել եմ նաև ես։ Դրանց հիման վրա ձեզ եմ ներկայացնում նախագծի լրամշակված տարբերակը»։
Գործնական քննությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պայմանագրային զինծառայողներ են կամ մասնակցել են վարժական հավաքներին։
«Մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարգևատրված զենք ունեցող անձինք պարտավոր են ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք և հանձնել քննություն։ Հակառակ դեպքում պարգևատրված զենքը մարվելու է»,-նշել է Վիլեն Գաբրիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։