Այդ նրբությունը չէի նկատել․ Փաշինյանին ցնցել է մասնագետների՝ Հայոց պատություն առարկան ՀՀ պատմություն վերանվանելու առաջարկը

Աստվածաշնչում էլ է ասում չէ՞ «պիտի նայես, պիտի նայես, ու պիտի չտեսնես», մենք այսօր էնքան բաներ կան, որ նայում, նայում ենք ու չենք տեսնում: Գավառի ՔՊ նախաձեռնողի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անկեղծ ասած, այս առաջարկն ինձ ցնցեց ուղղակի հետևյալ տրամաբանությամբ։ Ես ինքս ինձ մեղադրեցի, որ ես այս նրբությունը չեմ նկատել։ Կարող է թվալ, թե սա ինչ բանավեճ է՝ Հայ ժողովրդի պատմություն, թե Հայաստանի պատմություն»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այնտեղ խորքային, բովանդակային շատ լուրջ տարբերություն կա․ Հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով։

«Այսինքն՝ առաջին պատմությունը պետության բացակայության մասին է, որը երբեմն ընդհատվել է պետություն ունենալով, իսկ երկրորդը՝ պետության պատմությունն է, որը երբեմն ընդհատվել է պետություն չունենալով։ Այս կարգի հարցեր կան, որը շատ կարևոր են»,-ասել է  նա և հավելել, որ պետք է ճիշտ դիրքավորվեն պետականության նպատակի շուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել