Մենք կառուցում ենք դպրոցներ և մարզադահլիճներ, բայց որ գնում ենք բախվում իրականությանը՝ տեսնում ենք իրականությունը մեր պատկերացումներից կտրված է․ Գեղարքունիքի մարզում Գավառի ՔՊ նախաձեռնողի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարության պատասխանատուներն, այս հարցով, սթրեսի մեջ ենք: Ասում ենք լավ, այս ինչ է տեղի ունենում։ Հարց է ծագում՝ այդ մարդիկ, որ այդ աշխատանքն անում են, ու միշտ չէ, որ լավ է ստացվում, այդ մարդիկ հայրենասեր չե՞ն։ Ես բացարձակ կասկած չունեմ նրանց հայրենասիրության մեջ։ Հայրենասիրություն հասկացությունը դեֆորմացվել է»,-հայտարարել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ շատ դեպքերում չեն էլ նկատում իրենց աշխատանքի թերությունը՝ իրենից սկսած։
«Կախիչ ա, կախած ա, կարիք կա՞ ստուգելու, հիմա կպոկվի, ինչ պարտադիր է կախիչից կապեն, երեխեք են, պիջակա, թող աթոռին կգցեն, կամ պահարանի գլխին դնեն։ Այստեղից է մեր բոլոր պրոբլեմները և բոլոր պրոբլեմների լուծումները»,-ասել է նա՝ հայտարարելով, որ հայրենիքը պետությունն է։