Օգնության են հասել փրկարարները

Հունվարի 13-ին, ժամը 20:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Աշտարակ-Արտաշավան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են խցանվել և ճանապարհը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները համատեղ ուժերով խցանումից դուրս են բերել մոտ 50 տրանսպորտային միջոց. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել