Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին ելույթ է ունեցել, որն անցկացվել է Գավառ քաղաքում:
«Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին»,-ասել է նա:
Նա նաև անդրադարձավ ադրբեջանական կողմի առաջ քաշած միջանցքային խոսույթին։
«Ով որ «Զանգեզուրի միջանց» արտահայտություն կգտնի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ՝ դրամական պարգև, բայց ցավող այդ պարգևը ոչ ոք չի կարող ստանալ, որովհետև այդպիսի արտահայտություն եռակողմ հայտարարության մեջ պարզապես գոյություն չունի»,-նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցեր, Հայաստանի Հանրապետությունն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքները օկուպացված են, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում։
Մանրամասները՝ տեսանյութում։