Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կցորդիչով բեռնատարը

Հունվարի 13-ին, ժամը 10։34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ:

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել կցորդիչով բեռնատարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել