ՀՀ դեսպանը և ՄՔԴ նախագահը քննարկել են Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանն առնչվող հարցեր

Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովը այցելել է Միջազգային քրեական դատարան և հանդիպել Պյոտր Հոֆմանսկիի, դատախազ Ք․ Խանի և գլխավոր քարտուղար Օ․ Զավալայի հետ։ Այս  մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Զրուցակիցները շնորհավորել են դեսպանին՝ նշանակվելու կապակցությամբ և ողջունել են Հայաստանի անդամակցությունը Դատարանին։

Ընդգծվել է, որ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը մեծ կարևորություն ունի միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացման և անպատժելիության դեմ պայքարի տեսանկյունից։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանը, դատարանի հետ համագործակցությանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերին առնչվող հարցեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել