Այսօրվանից մեկնարկել է երեխայի ծննդով պայմանավորված նպաստների հունվար ամսվա վճարման գործընթացը։
Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ այսօրվանից վճարվում են ԼՂ-ից բռնի տեղահանված մինչև երկու տարեկան երեխաներին տրամադրվող խնամքի նպաստները ևս, որոնց համար ներկայացված դիմումները բավարարվել են և ուղարկվել վճարման։