Դատավորները՝ խոշորացույցի տակ․ 2024-ին նոր փոփոխություններ են սպասվում
2023 թվականին՝ մեկ տարվա ընթացքում, Բարձրագույն դատական խորհուրդը քննել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 17 միջնորդություն։ Նշված 17 միջնորդություններից 14-ը ներկայացրել է Արդարադատության նախարարը, 3-ը՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը։ Նույն 2023-ի ընթացքում խորհրդի որոշումներով դադարեցվել է 8 դատավորի լիազորություն, որից 7-ի վերաբերյալ միջնորդությունը Արդարադատության նախարարն էր ներկայացրել։
Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որով դատավորներին հնարավորություն է տրվելու բողոքարկել խորհրդի ընդունած որոշումները։
Այս և այլ փոփոխությունների մասին մանրամասները՝ տեսանյութում։