Հոկտեմբերի 24-ին նշվում է Միավորված ազգերի կազմակերպության օրը: 1945 թվականի հենց այդ օրն է ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը ստորագրվել է 1945 թ-ի հունիսի 26-ին:
1971 թվականին ՄԱԿ-ը խորհուրդ է տվել իր անդամ-պետություններին նշել այս օրը որպես պետական տոն:
Հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի օրվա հետ մեկտեղ նշվում է նաև Զարգացման տեղեկատվության համաշխարհային օրը:
Այս օրը նշելու նպատակը համաշխարհային հանրության ուշադրությունը զարգացման հիմնախնդիրներին հրավիրելն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կարևորում է տեղեկատվության տարածման նշանակությունը և հասարակական կարծիքի մոբիլիզացումը հատկապես երիտասարդների շրջանում: