Տարածում է ստացել մի տեսանյութ, որում ազատությունից զրկված անձինք քրեակատարողական ծառայողի ներկայությամբ և թողտվությամբ անարգել շրջում են քրեակատարողական հիմնարկի միջանցքում․ ՔԿԾ-ի պարզաբանումը

Համացանցում տարածում է ստացել մի տեսանյութ, որում ազատությունից զրկված անձինք քրեակատարողական ծառայողի ներկայությամբ և թողտվությամբ անարգել շրջում են քրեակատարողական հիմնարկի միջանցքում, լսում են բարձր երաժշտություն և այդ ամենը նկարահանում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսով։

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Տեսանյութի կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն կատարվել է մինչև 2022 թվականի սեպտեմբեր, քանի որ տեսանյութում պատկերված դատապարտյալ ԼՄ-ն 2022 թվականի սեպտեմբերի 9-ին պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից, այսինքն՝ 2022թ սեպտեմբերի 9-ից հետո վերջինս քրեակատարողական հիմնարկում չէր կարող գտնվել և այդ տեսանյութում չէր կարող պատկերվել։

Միաժամանակ իրազեկում ենք, որ տեսանյութում պատկերված քրեակատարողական ծառայող ԴԱ-ն Քրեակատարողական ծառայության պետի 08012024թ հրամանով ազատվել է ծառայությունից։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել