Ջոն Հարքերը պատասխանատու հանքարդյունաբերության եւ բազմաշահառու գործընթացների ոլորտի առաջատար միջազգային փորձագետ է: Նա Կանադայի «Քեյփ Բրետոն» համալսարանի նախագահն ու փոխռեկտորն էր։ 1999-2000 թվականներին Կանադայի կառավարությունը նրան խնդրեց ուսումնասիրել, թե արդյոք երկրի այն ժամանակվա ամենամեծ նավթային ընկերության ներկայությունն ու գործելակերպը սրում են Սուդանի քաղաքացիական պատերազմը: Նախկինում դոկտոր Հարքերը աշխատել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունում (ԱՄԿ) եւ նախագահ Նելսոն Մանդելային խորհրդատվություն է տրամադրել Հարավային Աֆրիկայում Ազգային զարգացման գործակալություն ստեղծելու հարցում:
Այս մասին գրում է banks.am-ը։
Ջոն Հարքեր
Կայուն զարգացում ապահովելն ու պահպանելը մարտահրավեր է, որն այսօր մտահոգում է բազմաթիվ մարդկանց, հաստատությունների, բիզնեսների, համայնքների եւ կառավարությունների: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP 28) բացումից առաջ աշխարհի խոշոր հանքարդյունաբերական ընկերությունները ներկայացնող կազմակերպության՝ Հանքա- եւ մետաղարդյունաբերական միջազգային խորհրդի (ՀՄՄԽ) ղեկավարը խոսեց «3-րդ կատեգորիայի արտանետումների» մասին, որոնք ընկերության «մատակարարման կամ արժեքի» շղթայում են, այլ ոչ թե ընկերության վերահսկվող գործունեության արդյունք են:
COP-ի պատվիրակները համաձայնեցին, որ դա հուշում է, որ եթե այսօր ընկերությունները ցանկանում են զսպել կլիմայի փոփոխությունը եւ «կանաչ դառնալ», պետք է նայեն իրենց շուրջը, այլ ոչ միայն իրենց գործունեությանը: Իսկ կառավարությունն ու համայնքները պետք է օգնեն: Հակառակ դեպքում, կայուն զարգացում ապահովել հնարավոր չի լինի:
Կայուն զարգացումը պետք է ճանաչվի որպես բազմակողմանի ոլորտ. այն իրատեսական չէ, եթե դիտվի միայն մեկ տեսապակու միջով, որը բռնել է մեկ դիտող, այն էլ չափազանց երկար ժամանակ:
Կայուն զարգացումը մեզանից շատ է պահանջում, եւ դեկտեմբերին Երեւանում հրապարակված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) Կայուն զարգացման զեկույցը ցույց է տալիս ուղղությունը:
ԶՊՄԿ-ն պարտավորվում է ստեղծել միջազգային եւ արդյունաբերական փորձին համապատասխան գործառույթներ:
Երբ կարդացի սա, անմիջապես հիշեցի առաջին անգամը, երբ այցելեցի Աբու Դաբի՝ նավթային հսկա Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) նստավայրը, որը վերջերս հաճախ էր հայտնվում համաշխարհային նորություններում, քանի որ գործադիր տնօրեն Սուլթան Ահմեդ Ալ Ջաբերը COP 28-ի նախագահն է:
Դեռ երբ համալսարանի նախագահ էի, մեր նահանգի՝ Նովա Սքոթիայի վարչապետը խնդրեց ինձ ուղեկցել իրեն Աբու Դաբիում ADNOC-ի գործադիր մարմնի հետ հանդիպմանը: Ուրախությամբ համաձայնեցի:
Հանդիպումը լավ անցավ, եւ ADNOC-ի գործադիր տնօրենը գոհունակությամբ տեղեկացրեց մեզ, որ ընկերությունը տարիների ընթացքում այնպես է բարելավել իր քաղաքականությունն ու ընթացակարգերը, որ լիովին համապատասխանում է լավագույն միջազգային չափանիշներին:
Իմ վարչապետը գլխով արեց՝ հավանություն տալով։ Ես մի քիչ առաջ գնացի եւ ADNOC-ի ղեկավարությանը հայտնեցի իմ համոզմունքը, որ ընկերությունը պետք է դիտարկի ոչ միայն միջազգային չափանիշներին համապատասխանելը, այլեւ նման ստանդարտներ մշակողի հիմնական դեր ստանձնելը:
Նույն միտքը ծագեց, երբ դիտարկեցի ԶՊՄԿ-ի հանձնառությունը կայուն զարգացման քաղաքականության եւ բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական (ESG) շրջանակների արդյունավետ իրականացման նկատմամբ:
Իհարկե, ցանկացած նման պարտավորություն առաջնահերթ է դարձնում լավ պատրաստված աշխատուժը: Ինչը ԶՊՄԿ-ն հասկանում է՝ վերապատրաստման ժամանակակից կենտրոն ստեղծելով:
Այսպես նաեւ նկարագրածս հանդիպումից հետո իմ վարչապետը վերադարձավ Կանադա, իսկ ես այցելեցի եզակի «ուսումնական կենտրոն», որը ստեղծել էր «Մասդար»-ը՝ ADNOC-ի հետ կապված ընկերությունը, որն այժմ համագործակցում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-ի) հետ:
Կենտրոնն իրականում համալսարան էր՝ Մասդար ինստիտուտը, որն ամբողջությամբ աշխատում է արեւային էներգիայով եւ զբաղվում է գիտություններով եւ թե ինչպես դրանք կարող են լուծել տարբեր մարտահրավերներ:
Վերջին տարիներին ինստիտուտը վերանվանվել եւ վերափոխվել է որպես Արհեստական ինտելեկտի Մոհամեդ Բին Զայեդ համալսարան:
Միգուցե ԶՊՄԿ-ն եւ Հայաստանը պետք է համագործակցեն ԱՄԷ-ի հետ եւ քննարկեն ԶՊՄԿ-ի նոր ուսումնական կենտրոնի ստեղծումը, որը կարող է զբաղվել նոր տեխնոլոգիաների օգնությամբ Պատասխանատու հանքարդյունաբերության առջեւ ծառացած խնդիրներով:
Մի քանի տարի առաջ Ավստրալիայի հանքարդյունաբերության եւ օգտակար հանածոների ոլորտը հասկացավ աշակերտության կամ հմտությունների վերապատրաստման լուրջ «բարելավման» անհրաժեշտությունը:
Կառավարությունն արձագանքեց՝ տրամադրելով զգալի ֆինանսավորում՝ աշխուժացնելու գործող աշակերտական ծրագրերը եւ ստեղծելու նորերը: Բայց բնապահպանական, սոցիալական եւ կառավարման խնդիրները չներառվեցին, ինչը կարեւոր բացթողում էր:
Հուսով ենք, որ ԶՊՄԿ-ի եւ «Մասդար»-ի հնարավոր համագործակցությունը, որն առաջարկվում է այս հոդվածով, եւ «միջազգայնությունը» կդառնա աշխարհի առաջատար եւ դրական ազդեցություն կունենա ընկերության, ոլորտի եւ մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների վրա:
Մարդկությունը երկար պատմություն ունի, եւ հուսանք՝ երկար ապագա: Հայաստան կատարած իմ առաջին այցի ժամանակ ես ապշած էի, որ կարող եմ քայլել 14-րդ դարում կառուցված քարվանսարայով, որտեղ գիշերում էին Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ ճանապարհորդող առեւտրականները:
Այդ անցյալի վրա հիմնված ապագայում գուցե ուշադրությունը կլինի կայուն զարգացման վրա, եւ կգիտակցվի, ինչպես իր ելույթում ասաց ԶՊՄԿ-ի գործադիր տնօրենը, որ դա ուղի է, այլ ոչ նպատակակետ:
Տնօրենն ասաց նաեւ, որ կայուն զարգացումը կարող է փոփոխությունների կատալիզատոր լինել տեղական համայնքներում եւ, իհարկե, Սյունիքի մարզից դուրս։
ԶՊՄԿ-ի Կայուն զարգացման զեկույցը ցույց է տալիս, որ ընկերությունը գիտակցում է կայուն մատակարարման շղթաների անհրաժեշտությունը եւ դրանք դիտում է որպես ընկերության հիմնական արժեքների, հատկապես էթիկական վարքագծի եւ կայուն բիզնես պրակտիկայի շարունակություն:
Այս հեռանկարի կարեւորությունը կմեծանա, եթե ԶՊՄԿ-ն ստանձնի ICMM-ի (Հանքարդյունաբերության եւ մետաղների միջազգային խորհրդի) հանձնառությունը՝ ոչ միայն պայքարելու եւ զսպելու ածխածնի արտանետումները հանքավայրում կամ վերամշակող գործարանում, այլեւ լուծել խնդիրը մատակարարման շղթայի կամ արժեշղթայի մակարդակում:
Համագործակցությունը, որը կպահանջի եւ կձեւավորվի նման հավակնությունները, կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել Պատասխանատու հանքարդյունաբերության համաշխարհային ստանդարտի ձեւավորմանը:
Այո, Պատասխանատու հանքարդյունաբերությունը եւ՛ անհրաժեշտ է, եւ՛ պահանջներ է ներկայացնում: Եվ ԶՊՄԿ-ն հասկացրել է, որ Հայաստանը պետք է զարգացնի իր հանքարդյունաբերությունը փոխակերպելու, ավելի «կանաչ» դառնալու կարողությունը եւ այդպիսով հետ չմնա վերականգնվող էներգիայի պահանջարկից՝ չվնասելով համայնքներին կամ դրանցում ապրողներին:
Ընկերությունը կարծում է, որ «էլեկտրաֆիկացումը» կբարձրացնի պղնձի համաշխարհային պահանջարկը 50%-ով, իսկ պղնձի «կանաչ» օգտագործումը մինչեւ 2030 թվականը կեռապատկվի։
Երբ Դուբայում ավարտվեց Cop 28-ը, պատվիրակները պայմանավորվեցին մինչեւ 2030 թվականը եռապատկել վերականգնվող էներգիայի հզորությունը ողջ աշխարհում եւ էապես նվազեցնել ոչ CO2-ի, մասնավորապես՝ մեթանի արտանետումները մինչեւ 2030-ը:
Համաշխարհային էլեկտրաֆիկացումն ակնհայտորեն գտնվում է վերականգնվող էներգիայի հզորությունների եռապատկման հիմքում, իսկ պղինձը առանցքային դեր է խաղում վերականգնվող էներգիայի համակարգերում: Ավելի շատ վերականգնվող էներգիա նշանակում է ավելի շատ պղինձ:
Անհրաժեշտ են շատ ավելի մեծ քանակության մալուխներ եւ լարեր, քան օգտագործվում են այսօր: Բարձրավոլտ մալուխները հիմնականում պատրաստված են ալյումինից, բայց հաճախ դրանցում ավելացվում է պղնձի շերտ, իսկ ցածր լարման լարերի մեծ մասը պղնձի մեծ մասնաբաժին ունի:
Արդյո՞ք այս գնահատականները ներառում են պղնձի այն շուկաները, որոնք դեռ պետք է ստեղծվեն:
Քովիդի վերջին համաճարակի գագաթնակետին պարզ դարձավ, որ Pfizer-ի եւ Moderna-ի լավագույն հասանելի դեղերը պահանջում էին սառեցում, իսկ Աֆրիկայում դա, ցավոք, մինչ այժմ խնդիր է:
Եթե համաճարակը կրկնվի, ես հուսով եմ, որ պղինձ արտադրողները եւ մետաղագործները կքննարկեն արեւային էներգիա մատակարարողների հետ համագործակցելու հարցը, որպեսզի լրացնեն մարդկության զինանոցում այս սարսափելի բացը:
Այո, այլ «բացեր» էլ կլինեն, դեռեւս չբացահայտված բացեր: Այստեղ է, որ պետք է երեւան գա ESG-ն՝ որպես կայունության ուժ:
Ես հասկանում եմ, որ շատ հաճախ ESG-ն օգտագործվում է կա՛մ ձեւականության, կա՛մ հեղինակություն ձեռք բերելու, կա՛մ ռիսկերից խուսափելու քաղաքականության համար: Ինձ ավելի շատ գրավում է ESG-ն, երբ այն արտացոլում է «դրական, նպատակային երկխոսություն, իրական ներգրավվածություն շահագրգիռ կողմերի հետ եւ նրանց միջեւ»:
Սա պետք է եւ կարող է տեղի ունենալ: Այս մոտեցումը կարող է բացահայտել ուղիներ ոչ միայն ռիսկից կամ աղետից խուսափելու համար, այլ նաեւ մատնանշել եկամտաբերության, համայնքը հզորացնելու եւ այլ լավ արդյունքների հասնելու ուղիներ:
Բայց ինչպե՞ս:
Իրական ESG-ն ինձ համար նշանակում է ներգրավվածություն, ոչ թե ձեւականություն:
Անշուշտ, կայունության ձգտող ցանկացած ընկերություն պետք է գործ ունենա իրականության հետ, որը կարող է վերաբերել իրենց շրջապատող հողերին կամ այդ հողերի միջով հոսող ջրերին:
Բարեբախտաբար, աշխարհում պատկան մարմինները լավ հասկացել են ջրի կարեւորությունը, եւ վերջին մի քանի տարիներին ներգրավվել են Ջրի մասնակցային մոնիտորինգում, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերը՝ ընկերություններից մինչեւ համայնքներ ու քննադատներ, աշխատում են միասին՝ հետեւանքները եւ միջոցները հասկանալու համար:
Որոշ երկրներում, որոնցից մեկը Կանադան է, նույնիսկ համալսարաններն են կենտրոնացել այս մոտեցման վրա, եւ քանի որ մենք սեւեռված ենք «կանաչ մնալու» եւ «ապակաբոնացման» նպատակների վրա, այդ ներգրավվածությունը պետք է աճի:
Միգուցե ԶՊՄԿ-ն եւ հենց Հայաստանը մտածեն Ջրի մասնակցային մոնիտորինգի լայն հնարավորություններն ուսումնասիրելու մասին:
Ինձ համար սա վերականգնվող էներգիային զուգահեռ թեմա է:
Պետք է խոստովանեմ, որ դեռ 2019-ին «China Daily»-ն՝ ամենաընթերցվող անգլալեզու թերթը, տարածեց իմ խնդրանքը, որ Եվրոպայից մինչեւ Չինաստան կառուցվի էլեկտրոնային Մետաքսի Ճանապարհ՝ գիտակցելով էլեկտրական մեքենաների արագ եւ լայն տարածումը եւ գործողությունները, որոնք անհրաժեշտ են տնտեսական ակտիվությունը խթանելու եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:
Իհարկե, այդ ճանապարհը չկառուցվեց, կլիմայական իրավիճակը վատթարացավ. վկա այն փաստը, որ 2023-ի նոյեմբերը մարդկության պատմության մեջ ամենաշոգ ամիսն էր, եւ բարձրանում է ոչ միայն ջերմաստիճանը, այլեւ ջերմեռանդությունը։
Արժեքային շղթան, որպես Հայաստանի միջով անցնող էլեկտրոնային մայրուղի, կարող մեծ հաջողություններ բերել ընկերություններին եւ երկրին, ներառյալ կայուն զարգացումը:
Նման գործողությունները պետք է Եվրոպայի հավանությանն արժանանան: ԵՄ-ը վերջին ամիսներին խոսել է Հայաստանի հետ արժեքավոր հարաբերություններ ստեղծելու մասին. երկրի, որը, ցավոք, արտահանման համար էներգետիկ ռեսուրսներ չունի, բայց, անշուշտ, կարող է գրավիչ գործընկեր լինել որպես Եվրոպայի եւ Չինաստանի միջեւ Էլեկտրական տրանսպորտային միջանցքի երկիր՝ օգտագործելով վերականգնվող էներգիա՛ն:
Մի քանի տարի առաջ նման խոշոր նախագծերի համար ԵՄ-ը ստեղծեց արձագանքման «Gateway» մեխանիզմ: Առայժմ այն ամբողջությամբ հասանելի չէ, եւ, հետեւաբար, այնքան ազդեցիկ չէ, որքան ակնկալվում էր:
Վստահ եմ, որ եւ՛ Եվրոպան, եւ՛ Հայաստանը կգնահատեն այն ազդեցությունը, որը կարող է ունենալ նման միջանցքը «մատակարարման շղթաների» կամ «արժեշղթաների» վրա՝ տարածաշրջանում կամ Հայաստանի սահմաններից շատ ավելի հեռու:
Աճում է այն գիտակցումը, որ չնայած ընկերությունները պետք է տեղում լուծեն իրենց մտահոգությունները, նրանք պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ոչ միայն սահմանափակեն իրենց արտանետումները «տեղում», այլեւ նայեն, թե որտեղից է գալիս իր մատակարարումները եւ որտեղ է գնում նրանց արտադրանքը:
Այս իրողությունը համոզիչ կերպով արտացոլված էր ICMM -ի տեղեկագրում, որը հրապարակվել էր COP-28-ի հանդիպման նախօրեին:
Կոչ անելով հանքարդյունաբերության ընկերություններին նայել իրենց ընկերություններից դուրս մատակարարման եւ արժեքի շղթայի բոլոր կայաններին՝ ICMM-ի նախագահը խոսեց նաեւ էլեկտրական մեքենաների մասին, որոնք արդեն փոխակերպում են միլիոնավոր կյանքեր եւ առնչվում են մատակարարներին եւ նրանց համայնքների հսկա ցանցին:
Ինձ համար հետաքրքիր էր, որ COP-28 միջոցառման ժամանակ շեշտադրվեց էլեկտրական մեքենաների աճող օգտագործումը, ինչպես նաեւ ուղին դեպի «կանաչ ուժ»՝ հետաքրքիր գործարքների միջոցով:
«Մասդար»-ը, օրինակ, այժմ գնել է Հյուսիսային ծովի հողմային էներգիայի նախագծի բաժնետոմսերի 49%-ը: Իսկ այս տարվա սկզբին Հյուսիսային ծովին սահմանակից ինը երկրներ պարտավորվեցին զարգացնել այն որպես «կանաչ էլեկտրակայան», որը «զանգվածային մասշտաբով» կօգտագործի քամին եւ վերականգնվող ջրածինը:
Նպատակն է մինչեւ 2050 թվականն ունենալ օֆշորային առնվազն 300 ԳՎտ հողմային հզորություն:
Հարկ է նշել, որ «Մասդար»-ը շարունակում է զբաղվել իր տարածաշրջանով եւ կանաչ էներգետիկայի խոշոր գործարքներ կնքել Ղրղըզստանում եւ Ղազախստանում: Ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ «Մասդար»-ը անչափ հետաքրքրված է արեւային եւ քամու հիբրիդային նախագծերով, որի համար, անշուշտ, պետք կգա պղինձ:
Ես շատ քիչ բան գիտեմ Հայաստանի՝ արեւային կամ հողմային էներգիան օգտագործելու ներուժի մասին, բայց հավատում եմ, որ Հայաստան-«Մասդար» գործընկերությունը կօգտագործի այս ներուժը եւ, ուսումնասիրելով, թե ինչպես «Կանաչ հզորության» ձգտելը կարող է նպաստել Հայաստանի եւ նրա բիզնեսի կայունությանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
Լուսանկարը՝ Mediamax