Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ հունվարի 9-ի ցերեկը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեթամֆետամինով ու մարիխուանայով երկու փաթեթ։ «Արմավիրցի երիտասարդի հայտնածով՝ մեթամֆետամինը ձեռք էր բերել «Տելեգրամ»-ով, իսկ կանեփը քաղել էր վայրաճ թփերից։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 26-ամյա երիտասարդի տան զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայով կաթուցիչներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: