Հայաստանն ու Ղազախստանը որոշել են զարգացնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ու «Ղազախստանի ավիացիոն վարչակազմ» ընկերությունն այսօր բանակցություններ են անցկացրել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը։
«Զրույցի ընթացքում կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ավիացիայի ոլորտում՝ ուղիղ կապեր հաստատելով փորձի փոխանակման, միջազգային կազմակերպությունների և ասոցիացիաների շրջանակներում փոխադարձ աջակցության առումով»,– ասված է հաղորդագրությունում։
Հայկական կողմին հատկապես հետաքրքրել է ավիացիոն ոլորտում վարչարարության և մասնագետների պատրաստման ղազախական փորձը։
Քննարկվել է նաև Երևան–Աստանա ուղիղ չվերթեր գործարկելու հնարավորությունը։