Հունվարի 11-ին, ժամը 10:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 18-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ. ճանապարհը դարձել է երկկողմանի փակ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 12:18-ից 14:43-ը փրկարարները Տաթև-Լծեն ավտոճանապարհի մոտ 18-ին կմ-ին քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 6 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը: Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: