Հրել է պարեկներին, քարով սպառնացել է և փախել է պարեկների մեքենայից․ ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել վերջինիս նկատմամբ

Խ․ Ս․-ը,  չունենալով վարորդական իրավունքի վկայական, 2023 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վախթանգով փողոցում վարել է «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան, ինչի ընթացքում նշված ավտոմեքենան կանգնեցրել են  ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներ Արթուր Խորենի Գրիգորյանը և Արթուր Ալեքսանի Հակոբյանը, պահանջել վարորդական իրավունքի վկայական։ Նրան մեղադրանք է առաջադրվել։

Գործն առաջին անգամ դատարան է ստացվել 2023թ․-ի հուլիսի 28-ին։ Այն մակագրվել է դատավոր ԱՆի Դանիելյանին։

Iravaban.net-ը փոխանցում է, որ Խ.Ս․-ն ի պատասխան հայտնել է, որ ինքը զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և չունի վարորդական իրավունքի վկայական, որից հետո ոստիկանության ծառայողները պահանջել են Խ.Ս․-ին անցնել սթափության զննություն և նույնականացում, ինչից վերջինս հրաժարվել է՝ հայտնելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում և, եթե իրեն տուգանեն ու կազմեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա ինքը «կդատվի»։

Պարեկը պարզաբանել է, որ վերջինս պետք է ենթարկվի իրենց օրինական պահանջներին՝ չենթարկվելու դեպքում իրեն կձերբակալեն և կտեղափոխեն ոստիկանության բաժին, Խ.Ս.-ն չի ենթարկվել։ Պարեկները բռնել են նրա ձեռքերից,սակայն Խ․Ս․-ն հրել է նրանց, ինչի պատճառով Խ.Ս․-ի նկատմամբ կիրառել են հատուկ միջոց՝ արցունքաբեր գազ, որից հետո Խ.Ս․-ն գետնից վերցրել է քար և սպառնացել, որ կհարվածի վերջիններիս, այնուհետև դիմել փախուստի:

Պարեկը հետապնդել է Խ.Ս․-ին, ձերբակալել վերջինիս, այդ մասին հայտնել նրան, այնուհետև օգնության եկած պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին Խ.Ս․-ին նստեցրել են 1077 կողային համարի պարեկային ծառայության ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ փակել ավտոմեքենայի դուռը, որից հետո Խ.Ս․-ն օգտվելով խառնաշփոթ իրավիճակից, դեռևս չպարզված հանգամանքներու դուրս է եկել ավտոմեքենայից և ձեռնաշղթանները ձեռքերին դիմել փախուստի:

 Գործը քննվել է։ Խ․Ս․-ի  նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ՝ ազատազրկում՝ 9 (ինը) ամիս ժամկետով և տուգանք՝ 525.000 (հինգ հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ գումարի չափով։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել