Ոստիկանության նախկին աշխատակցի գործը կուղարկվի դատարան

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներ Գ. Հ.-ից, Վ. Ջ.-ից, Լ. Խ.-ից, Ա. Փ.-ից առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու առթիվ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մեղադրյալ Սարգիս Կասյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել