Հայաստան կայցելի Հունաստանի արտգործնախարարը

Վաղը` հունվարի 10-ին, Հայաստան կայցելի Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։ Նշվում է, որ նա Հայաստան է ժամանելու պաշտոնական այցով։

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Յորղոս Գերապետրիտիսի համատեղ ասուլիսը:

Հիշեցնենք` դեռ դեկտեմբերի 11-ին` Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի ձևաչափով հանդիպումից առաջ, Գերապետրիտիսը հայտնել էր, որ մտադիր է Հայաստան այցելել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել