31-ամյա և 56-ամյա տղամարդիկ ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել սուպերմարկետի 42-ամյա աշխատակցին, նա էլ կտրող-ծակող գործիքով հարվածներ էր հասցրել նրանց․ ոստիկանություն

Հունվարի 8-ին, ժամը 11.08-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ գլխի և դաստակի վերքերով բուժօգնության է դիմել 42-ամյա տղամարդ: Ժամը 11.33-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 31 և 56 տարեկան երկու տղամարդու:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետներից մեկի ավտոկայանատեղիում մեքենա կայանելու շուրջ վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված 31-ամյա և 56-ամյա տղամարդիկ ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել սուպերմարկետի 42-ամյա աշխատակցին, նա էլ կտրող-ծակող գործիքով հարվածներ էր հասցրել նրանց:

Երեք տղամարդկանցից էլ ընդունվել են հաղորդումներ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել