Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Հնդկաստան։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2024 թվականի հունվարի 9-11-ը գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Գուջարաթ)` «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
2. Վահան Քերոբյանի՝ Հնդկաստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն 2 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ: