Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց ևս երեք ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ այսօր՝ հունվարի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստում  քննարկվում էր Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը։

Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդել է Աշոտյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը` համակցված 40 մլն դրամ գրավի և երաշխավորությունների հետ։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին, իսկ հունիսի 16-ին երկու ամսով կալանավորվել։

Ըստ մեղադրանքի՝ նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:

Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել