Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի նախկին ղեկավար Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նշվում է, որ պաշտոնյայի նստավայրը լինելու է Թուրքիայի Ստաբուլ քաղաքում։
Նաիրի Պետրոսյանը մինչ այս ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդականն էր: Մինչ այդ նա Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալն էր:
Իսկ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախկին մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը 2023թ.-ին դեկտեմբերին նշանակվել է ՀՀ դեսպան Եթովպիայում: