2024-ին Հայաստանի շուկա մուտք կգործի միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ. փոխնախարար

Միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ 2024 թվականին իրենց ներկայացուցչությունները կբացեն Հայաստանում։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։

«Աշխարհի խոշորագույն, լավագույն 30 բրենդներից 3-ն էլ այս տարի մուտք կգործեն Հայաստան»,- ասել է նա։

Ընդհանուր առմամբ, ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, ներդրումների ներգրավման ծրագրի շրջանակներում 2024 թվականին նախատեսվում է 21 միջոցառում իրականացնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել