Փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացնում ավտոճանապարհներին

Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության առավել վտանգավոր հատվածներում, արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր, իրականացվում են հերթապահություններ և շրջայցեր:

Մասնավորապես դրանք իրականցվում են Արագածոտնի մարզի Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհի 18-րդ կմ-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ին, Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում, Շիրակի մարզի Արթիկ-Մարալիկ խաչմերուկի մոտակայքում, Վայոց ձոր մարզի Գետափ-Մարտունի 21-րդ կմ-ին, Երևան-Մեղրի 161-րդ կմ-ին, Սյունիքի մարզի Շինուհայր, Գորայք և Աղվանի բնակավայրերի մոտակայքում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում։

Փրկարարական ծառայողները սերտ համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել