«Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ-ի Խորհրդի որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 5-ին վաղաժամկետ դադարեցվել են Ընկերության տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։
Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Ղազարյանը։
Տիգրան Ղազարյանն ունի կառավարման հարուստ փորձ, որից վերջին տարիները՝ «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ում։ Հանդիսանում է գործարար կառավարման մագիստրոս, ինչպես նաև դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։