Հունվարի 6-ին, ժամը 17։34-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում երեխան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացի Ն․ Ա․-ն (ծնված 1997 թ․) Սուրբ Սարգիս մատուռի մոտակայքում ընկել է ձորը և մահացել։
Փրկարարները Ն․ Ա․-ի դին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 2 կմ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։