«Հայը կա, քանի դեռ իր մեջ Աստված կա»․ միջոցառում արցախահայերի համար

Մանկական այգում գտնվող Behappy արենայում «Հայը կա» ՀԿ-ն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ կազմակերպել էր Սուրբ Ծնունդի խորհուրդով միջոցառում։

«Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ.
Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս:

Այսօր Մանկական այգում գտնվող Behappy արենայում «Հայը կա» ՀԿ-ն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ, կազմակերպել էր Սուրբ Ծնունդի խորհուրդով միջոցառում, որի ընթացքում Արցախի մեր հայրենակիցները հաղորդվեցին Քրիստոսի ծննդյան խորհուրդին, լսեցին հոգևոր երգեր, մասնակցեցին տոնական հյուրասիրության և ավելի քան 100 երեխա ստացավ տոնական նվերներ «Թափանցիկ Բարեգործություն» ՀԿ-ի կողմից:

Միջոցառման մասնակից երեխաները և նրանց ծնողները միասնական աղոթք հղեցին առ Աստված՝ խնդրելով Տիրոջ ողորմությունն ու շնորհը Հայի միասնության, առողջացման և փրկության համար և փաստեցին, որ Հայը կա, քանի իր մեջ Աստված կա և քանի որ Աստված կա, ապա մենք նույնպես կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել