Ավտովթար Արգել գյուղում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Нива»-ներ

Հունվարի 5-ին, ժամը 12։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ամառանոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 տուժած: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի վերջնամասում բախվել են երկու «VAZ» (վարորդ՝ Դ. Դ., ծնված 1996 թ․ և վարորդ՝ Ա. Ա., ծնված 1971 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները, ուղևորներ Տ. Հ.-ն (ծնված 1980 թ.) և Մ. Ա.-ն (ծնված 2020 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

May be an image of car and text
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել