«Խաղաղության պայմանագիրը» Հայաստանի համար նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ է․ Իշխան Սաղաթելյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագիր» փաստաթուղթը Բաքվի սպառնալիքի տակ է պատրաստված։  Այն խաղաղության հետ որևէ առնչություն չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Դրանից Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում։ Փոխարենն Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետևանքով ձեռք բերածն ամրագրում է և պատրաստում է նոր հարձակումներ Հայաստանի նկատմամբ։ Մենք ծանոթ ենք այդ փաստաթղթին, այն Հայաստանի համար նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ է»,- ասել է նա։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ պայմանագիրը ստորագրելու պահին Ադրբեջանական ԶՈւ–ն շարունակելու է մնալ ՀՀ տարածքում, սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունենալու, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կմնա Բաքվի բանտում։

«Հիմա դա խաղաղության մասի՞ն է, թե ոչ։ Սահմանազատում և սահմանագծում իրականում տեղի չի ունենալու, դա մնալու է հետագայում լուծելու խնդիր։ Այդ փաստաթղթով Հայաստանին ոչ մի դրական բան չի տրվելու, միայն արձանագրվելու է Ադրբեջանի ձեռք բերածը»,- հավելել է Սաղաթելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել