60-ամյա տղամարդը գերեզմանատնից զարդանախշեր էր գողացել․ ոստիկանություն

Հունվարի 4-ին ոստիկանության Թալինի բաժնում Ցամաքասար գյուղի մի բնակչուհի ընտանեկան գերեզմանատնից զարդանախշերի գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նույն օրը քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը նոյեմբեր ամսվա ընթացքում կատարել էր նույն գյուղի 60-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացել է ոստիկանության Թալինի բաժին և խոստովանել արարքը՝ հայտնելով, որ 60 կգ զարդանախշերը հանձնել է Արմավիրի մարզի մետաղների ընդունման կետերից մեկում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել