Օդի ջերմաստիճանն հունվարի 7-ի գիշերը կնվազի

Երևան քաղաքում` հունվարի 5-ի և 9-ի ցերեկը, 6-ի գիշերը, 10-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` հունվարի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 10-ին շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, 5-6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին 20-25մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 8-10-ի գիշերը աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել