Սոցիալական ցանցերում ակտիվորեն պտտվում են նշված լուսանկարների նման հայտարարություններ աշխատանքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Նմանատիպ հայտարարությունները կեղծ են:
Խորհուրդ չի տրվում անձնական ու բանկային տվյալներ փոխանցել։
Համոզվելու համար, որ աշխատանքի վերաբերյալ հայտարարությունը իրական է, կապվեք դրանում նշված ընկերությանը պաշտոնական հեռախոսահամարով կամ կապի այլ միջոցներով (ընկերության էջ սոցիլական ցանցում, էլ. հասցե):