2023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս երեք երկրի՝ Տրինիդադ և Տոբագոյի, Սաուդյան Արաբիայի և Բոտսվանայի հետ` նպատակ ունենալով ընդլայնել և զարգացնել փոխշահավետ կապերը ողջ աշխարհում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «X»-ի միկրոբլոգում։
«Այժմ այն երկրների թիվը, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի, 182 է»,- գրել է նա։