Հունվարի 4-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: