Նանե Ասատրյանը կրկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 4-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»:

Նշենք, որ Ասատրյանը այս պաշտոնում վերականգնվել էր դեկտեմբերի 6-ին։

Հիշեցնենք, որ 2021 թ.-ի հուլիսին Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ազատվել էր աշխատանքից։ Աշխատանքից ազատվելիս Ասատրյանը գտնվում էր հղիության 7-րդ ամսում:

Վարչական դատարանի 2022-ի մարտի 3-ի վճռով հայցը մերժվել էր, սակայն 2023-ի մարտի 3-ին վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի վճիռը և հայցվորի պահանջը բավարարել մասնակի։ Դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին աշխատանքի վերականգնելու և չաշխատած ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը վճարելու մասին:

Վճռաբեկ դատարան, նշված գործի վերաբերյալ, մի քանի բողոքներ են տարվել, սակայն դրանք վարույթ չեն ընդունվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել